Պատահարներ
Պարզվում են պայմանագրային սերժանտի մահվան հանգամանքները
Unknown
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Պարեկային ծառայողի մեքենան հայտնվել է Երևանի կենտրոնի հսկայական փոսում, ապա բախվել պատին
Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Unknown
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
Unknown
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին
Unknown