Պատահարներ
Խոշոր վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Unknown
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում 41-ամյա Գագիկ Ղուշչյանը իր վարած ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Հայաստանի կարմիր խաչ ընկերության հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրեն լավ է զգում։
Նմանատիպ հոդվածներ
Պարեկային ծառայողի մեքենան հայտնվել է Երևանի կենտրոնի հսկայական փոսում, ապա բախվել պատին
Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Unknown
Ողբերգական դեպք. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Unknown
Երևանի ռեստորաններից մեկում 20-ամյա տղայի են դանակահարել
Unknown