Պատահարներ
Վարորդը հայտնվել է մեքենայի տակ․ Կապան-Գորիս ճանապարհին «KamAZ»-ը դուրս է եկել ճանապարհից
Unknown
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Գորիս - Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների. Para TV
Unknown
Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ
Unknown
Վիրավոր զինծառայող ունենք․ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Unknown
Քիչ առաջ ինչ կրակոցներ են հնչել Թալին-Երևան ճանապարհին․ ոստիկանությունից պարզաբանում են
Unknown