Պատահարներ
Խոշոր հրդեհ` Վանաձորում. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
Unknown
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:
Նմանատիպ հոդվածներ
Ford Galaxy-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջված ընկել է ձորակը
Unknown
Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Unknown
Առեղծվածային դեպք Երևանում. աթոռին նստած հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հարզենային վնասվածքով
Unknown
Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում
Unknown