Պատահարներ
Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց
Unknown
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ, Վիոլետա Ս.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Unknown
Ունենք 6 զոհ. ՊՆ-ը՝ հրապարակել է Սյունիքի մարտերում զոհված տղաների անունները
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սահմանին վիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են մարտեր
Unknown