Պատահարներ

Մովսեսը Սևանից էր, երեկ տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը

Unknown
Մովսեսը Սևանից էր, երեկ տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը

Auroranews-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին գլխի մասում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) Սևան քաղաքից էր։ Ինչպես հարազատներն են պատմում՝ Արամայրիսը ծառայում էր Վայքի զորամասում, երեկ տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ հայտնեց,  որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250