Պատահարներ
51-ամյա վարորդը Կամազով բախվել է բետոնե պատին
Unknown
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 51-ամյա Հրայր Պետրոսյանը իր վարած Կամազ մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցում դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում զննել են վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Unknown
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի
Unknown
48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջնակին
Unknown
Մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին
Unknown