Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Unknown
Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ,  24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Ադամյանը,  26-ամյա Գագիկ Գևորգյանը,  BMW-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ  1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ  Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250