Պատահարներ
Խերսոնի մարզը կորցրել է Գենիչեսկի շրջանի նկատմամբ վերահսկողությունը
Gohar Vardanyan
Խերսոնի մարզը հայտնել է Գենիչեսկի շրջանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: Այս մասին գրում է ТАССը՝ հղում տալով մարզային վարչության ֆեյսբուքյան գրառմանը:
«Գենիչեսկի շրջան. բոլոր պետական կառույցներն անցել են զավթիչների վերահսկողության տակ. տեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ անցակետերի մոտակայքում»,- նշվում է հաղորդագրությունում:
Իշխանությունները նշել են, որ այդ տեղեկությունը մարզի ղեկավարությունից ստացվել է հեռախոսային ռեժիմով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Gohar Vardanyan
Դեղին կամ ժանգագույն խմելու ջուր. երկրաշարժի հետևանքները՝ Ալավերդիում
Gohar Vardanyan
ՋԷԿ-6-ը ոչնչացված է. իրավիճակը Կիևում խիստ վտանգավոր է. Կլիչկո
Gohar Vardanyan