Պատահարներ

Քիշնևի օդանավակայանում կրակ բացած տաջիկ տղամարդը հիվանդանոցում մահացել է

Gohar Vardanyan 110 դիտում
Քիշնևի օդանավակայանում կրակ բացած տաջիկ տղամարդը հիվանդանոցում մահացել է

Քիշնևի օդանավակայանում ուժայինների վրա կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը հիվանդանոցում մահացել է հարձակման ժամանակ ստացած վերքերից։ Մահվան մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչությունը թելեգրամյան ալիքում։ 

Հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ 43-ամյա Ռուստամ Աշուրովը սպանել է օդանավակայանի անվտանգության աշխատակցին և սահմանապահ ոստիկանության աշխատակցին այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է։ 

 

Նշվում է, որ տղամարդն իր հայրենիքում մեղադրվում է Ориёнбанк-ի առաջին փոխնախագահ Շուխրատ Իսմատուլոևին առևանգելու մեջ։

Տաջիկստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ նա Թուրքիայի տարածքով երկրից փախել է Մոլդովա՝ «նպատակ ունենալով հետագայում թաքնվել Եվրամիության երկրներում»։ 

 

Նախագահ Մայա Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ զոհվածների։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250