Պատահարներ

Ավտովթար` հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կան տուժածներ

Gohar Vardanyan 929 դիտում
Ավտովթար` հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։10-ի սահաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության Toyota-ն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

 

Վթարի հետևանքով կան վիրավորներ և ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը, ինչպես նաև քանի հոգի են տեղափոխվել հիվանդանոց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250