Պատահարներ

Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է` փակելով ճանապարհը

Gohar Vardanyan 1 րոպե 517 դիտում
Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է` փակելով ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում՝ Սիրահարների այգու մոտ, հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է՝ ընկնելով երկաթե ճաղավանդակի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Ղահրամանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250