Պատահարներ

Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում․ կա տուժած

Gohar Vardanyan 1 րոպե 135 դիտում
Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում․ կա տուժած

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 

Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19։18-ին։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
 

Հրդեհի հետևանքով 64-ամյա բնակիչ Վ․ Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է։ Նա հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ։ Բուժկենտրոնում տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
 

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:13-ին:
 

Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով, պատշգամբը, և ջերմահարվել հյուրասենյակի գույքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250