Պատահարներ

22-ամյա երիտասարդը արդուկի մալուխով խեղդամահ է արել տանտիրոջը, ապա դիակը թաքցրել է պահարանում

Julya 1 րոպե 404 դիտում
22-ամյա երիտասարդը արդուկի մալուխով խեղդամահ է արել տանտիրոջը, ապա դիակը թաքցրել է պահարանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13:35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն
կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

 

«Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00։30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ արդուկի մալուխը պարանոցին փաթաթելով՝ խեղդամահ է արել տանտիրոջը՝ 44-ամյա Վահան Եղյանին, ապա դիակը թաքցրել է պահարանում:

 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Քննչական գործողության ընթացքում հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դիակը՝ արդուկի մալուխը պարանոցին փաթաթած վիճակում:

 

Սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250