Պատահարներ

Կայծակի հարվածից անչափահաս է մահացել. ՌԴ

Mariam Z. 286 դիտում
Կայծակի հարվածից անչափահաս է մահացել. ՌԴ

Նովոսիբիրսկում կայծակի հարվածից 16-ամյա դեռահաս է մահացել, ևս մեկ երեխա էլ հիվանդանոցում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նովոսիբիրսկի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչությանը։

 

«Քննիչները պարզել են, որ հուլիսի 13-ին Ալեքսանդրովկա գյուղի անտառածածկ տարածքում երկու անչափահաս ամպրոպի ժամանակ թաքնվել են ծառի տակ։ Ավելի ուշ հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի մարմինը` էլեկտրահարման հետքերով, իսկ այնտեղ գտնվող 13-ամյա տղային հիվանդանոց են տեղափոխել նմանատիպ վնասվածքներով»,– ասված է հաղորդագրությունում։

 

Քննչական բաժնում ստուգում է իրականացվում անչափահասի մահվան փաստով:

 

Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ փորձաքննություններ են նշանակվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250