Պատահարներ

Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով 7 զոհ կա

Unknown 1 րոպե 44 դիտում
Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով 7 զոհ կա

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 7–ի։ Տեղեկությունը հայտնում է  «Yonhap» գործակալությանը:

 

Աղետների կառավարման և անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբը նաև հայտնել է, որ երեք մարդ անհետ կորել է, ևս 7 մարդ տուժել է, հայտնում է գործակալությունը:

 

Հավելվում է, որ կենտրոնական Գեսանի շրջանի մոտ 6,4 հազար բնակիչ տարհանվել է անձրևների հետեւանքով առաջացած Գեսանի ամբարտակի էրոզիայի պատճառով։

 

Փակվել է 97 ճանապարհ, դադարեցվել է արագընթաց և կանոնավոր գնացքների երթևեկությունը, որը կապում է երկրի կենտրոնական շրջաններն այլ տարածաշրջանների հետ:

 

[3805282937c89cf09895b21625683eb8.jpg]

 

[88d4a05e3326adc1008175286ce65015.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250