Հասարակություն
Ջո Բայդենի որդուն մեղադրանք է առաջադրվել` հարկերի վճարումից խուսափելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին, մեղադրանք է առաջադրվել 1,4 մլն դոլարի հարկերի վճարումից խուսափելու համար։ Հետաքննության վարկածով ՝ Հանթեր Բայդենը միլիոններ է ծախսել «շռայլ ապրելակերպի» վրա։
Սա արդեն երկրորդ քրեական գործն է ԱՄՆ նախագահի որդու դեմ։
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Հանթեր Բայդենը «ներգրավվել է չորս տարվա սխեմայի մեջ՝ խուսափելու առնվազն 1,4 միլիոն դոլար հարկերի վճարումից, որին նա պարտք էր 2016-ից մինչև 2019 թվականների հարկային տարիների համար»: