Հասարակություն
Մանրամասներ՝ Հայաստան վերադարձած 32 զինծառայողների վերաբերյալ
Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք առողջական որևէ խնդիր չեն ունենա։
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյո՞ք զինծառայողները հարցաքննվելու են։
«Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն անցնում են բուժզննում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք առողջական որևէ խնդիր չեն ունենա», – ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրաշարժ` Հայաստանում
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0