Հասարակություն

«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի մարդասպանին դիմավորել են ինչպես «հերոսի». Լինդսի Սնել

Julya
«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի մարդասպանին դիմավորել են ինչպես «հերոսի». Լինդսի Սնել

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ «Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես «հերոսի»»։


«Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։


Նա իր գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնյակ լրագրողներ, և նա ասում է, որ իրեն լավ է զգում, ուրախ է, որ վերադարձել է հայրենիք։


Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250