Հասարակություն

Մահացել է Ալեքսիս Օհանյանի պապը. նա 1 ամսից կդառնար 102 տարեկան

Mariam Z.
Մահացել է Ալեքսիս Օհանյանի պապը. նա 1 ամսից կդառնար 102 տարեկան

Մահացել է ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի պապը` Ջոն Օհանյանը։ Ալեքսիսն այդ մասին գրել է սոցցանցերում:


Ջոն Օհանյանը 1 ամսից կդառնար 1022 տարեկան, նրան հուղարկավորվել են դեկտեմբերի 14-ին։


«Նա Օլիմպիայի և Ադիրայի նախապապն էր, մի մարդ, որի 101-ամյա ուղին դարձավ ընտանիքի տոկունության, նվիրվածության և հարատև ուժի վկայություն։ Հայոց ցեղասպանությունից հետո էր ծնվել, իսկ երիտասարդ տարիներին անցել հսկայական փորձությունների միջով։ Նրա ծնողները ինքնաբավության զգացում էին սերմանել»,– գրել է Ալեքսիսը։


Գործարարը նշել է նաև, որ պապը իրավաբան էր և հիանալի կարիերա է ունեցել այդ ոլորտում։ Ալեքսիսը գրել է, որ Ջոն Օհանյանի առանձնահատկությունը եղել է ինքնավստահությունը։


«Պապիկ, ես գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր, բայց դա օգնեց մեզ հաղթահարել Օհանյանների 3 նոր սերունդ՝ հասնելով այնպիսի հնարավորությունների, որոնց մասին քո ծնողները կարող էին միայն երազել»,– հավելել է գործարարը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250