Հասարակություն

Որ երկրների քաղաքացիներն են ապաստան խնդրել Հայաստանից. տվյալներ

Lilit A.
Որ երկրների քաղաքացիներն են ապաստան խնդրել Հայաստանից. տվյալներ

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող անձանց քանակը կազմել է 950 մարդ։  

ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը Իրաքից են, 101-ը Իրանից են։

Ռուսաստանի Դաշնության միայն 18 քաղաքացի է դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով։

Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, երբ ամեն քայլափոխին ռուսներ են եւ ռուսներին պատկանող սրճարաններ կամ այլ սպասարկման կետեր, զարմանալի է՝ նման քիչ թվով են դիմել ապաստան հայցելու: Այսօր գրել է «Ժողովուրդ» օրաթերթը: 

Այս փաստերին զուգահեռ՝ Հայաստանից կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։

Հայաստան եկածների, ապաստան խնդրածների եւ կացության կարգավիճակ ստացածների քանակական տվյալները ակնհայտ են, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանից արտագաղթած անձանց տվյալներ չկան։

Օրաթերթը տեղեկություններ ունի, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները դիմել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ դեսպանատներ՝ ապաստան հայցելով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250