Հասարակություն

Հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Julya
Հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Տեղեկությունը հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։



Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանասական կազմակերպությունների անունից։


Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։


Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին։


Նշենք, որ ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250