Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենյակում մարդ չկա, բայց լույսը վառվում է, անփույթ են․ Սուքիասյանը՝ էլեկտրախնայողության մասին

Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենյակում մարդ չկա, բայց լույսը վառվում է, անփույթ են․ Սուքիասյանը՝ էլեկտրախնայողության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքրվեց էլեկտրախնայողության մասին և նման դիտարկում արեց․ «Օրինակ, Հայաստանում մի այսպիսի հիվանդություն կա, որ սենյակում մարդ չկա, բայց այդ սենյակի լույսը վառվում է։ Այդ գիտակցությունը չկա, որ պետք է անջատել և դուրս գալ, որովհետև ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում»։


Այնուհետև պատգամավորը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանին հարցրեց՝ հաշվարկներ կան, թե նման դեպքերում, որքան էլեկտրաէներգիայի կարուստ է լինում, ինչին փոխնախարարը պատասխանեց, որ հաշվարկ չունեն։


Իշխանական պատգամավորը կարևորեց, որ էներգախնայողության հասարակարգին պետք է անցնել նաև փողոցային լուսավորության դեպքում։


Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250