Հասարակություն

«Էֆենդին նորից վիրավորվեց»․ Սիմոնյանն ու Քեոսայանն արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերազրկմանը

Edita
«Էֆենդին նորից վիրավորվեց»․ Սիմոնյանն ու Քեոսայանն արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերազրկմանը

500 հազար դրամ արժողությամբ դրամա: Այսպիսի տելեգրամյան գրառում է արել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ արձագանքելով Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակման կասեցմանը։


«500 հազար դրամ արժողությամբ դրամա. Էֆենդին նորից վիրավորվեց»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։


Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ում հաղորդման մեջ խախտումներ են արձանագրվել ևս արձագանքել է «Սպուտնիկ Արմենիայի» եթերազրկմանը։ 


«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,- նշել է նա։


Նշենք, որ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Որոշում է կայացվել է այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի, ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։ Հանձնաժողովը համարոել է, որ եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ։


Նշվում է, որ, ըստ կազմված արձանագրության, առաջին վարույթը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդմանը։ Նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը իբրև թե ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:


Երկրորդ վարչական վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ Ըստ հաղորդագրության՝ հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում։ Հաղորդման ընթացքում, ըստ հանձնաժողովի, հնչեցվել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:


Հավելենք, որ Քեոսայանի հաղորդումը չի պատրաստվել հայկական խմբագրության կողմից, այլ ռուսական հեռարձակման մաս է եղել։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250