Հասարակություն
«Գորշ գայլեր»-ի ճնշումների ներքո Գերմանիայում կապամոնտաժվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը․ Welt
Julya
Գերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետ Հենրիետ Ռեքերը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ճնշումների ներքո որոշել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Այս մասին հայտնում է գերմանական Welt հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ մի քանի տարի անց հայկական հուշահամալիրի տեղում կկանգնեցվի «Ընդդեմ ռասիզմի և հանուն մարդու իրավունքների» հուշարձան։
«Ծայրահեղականները, որոնք ավելի հայտնի են որպես «Գորշ գայլեր», միշտ ակտիվ են եղել ցեղասպանությունը ժխտողների Քյոլնի մեծ նախաձեռնության մեջ: Հիմա նրանք հասել են իրենց նպատակին՝ ցեղասպանությունը չի հիշվի, եթե այն իրականացվել է թուրքերի կողմից»,- գրել է Welt-ը։
Հեռուստաալիքը նշել է նաև, որ քաղաքի հայ համայնքը մեկ տարուց ավելի պայքարում էր նման որոշման դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
Julya
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
Julya
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
Julya
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրաշարժ` Հայաստանում
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0