Հասարակություն

ՌԴ ԱԳՆ՝ միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշման մասին

Julya
ՌԴ ԱԳՆ՝ միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշման մասին

Միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշումը նրա ներքին եկեղեցական խնդիրն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Ես կարծում եմ, որ սա Վատիկանի ներքին եկեղեցական խնդիրն է, և հավանաբար անհրաժեշտ է հարցեր տալ այնտեղ», – ասել է Զախարովան և հավելել, որ կաթոլիկ վարդապետության հիմքը փոփոխության չի ենթարկվել։


Ռուս դիվանագետը նշել է, որ հույս ունի, որ  քահանաներին միասեռ զույգերին օրհնելու թույլտվությունը չի ​​ազդի ռուս-վատիկանյան փոխգործակցության վրա:


«Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, որը ամրագրված է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման մասին հրամանագրում, տարբերվում է Վատիկանի դիրքորոշումից»,- պարզաբանել է Զախարովան։


Հիշեցնենք, որ Վատիկանը օրեր առաջ պաշտոնապես թույլատրել է օրհնել նույնասեռական զույգերին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250