Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Mariam Z. 102 դիտում

Հունաստանի ռազմաօդային ուժերի T-2 Buckeye ուսումնական ինքնաթիռը կործանվել է Պելոպոնեսի հարավում գտնվող Կալամատայի օդանավակայանի մոտ, օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությունը։


«Օդային ուժերի ուսումնական ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Կալամատա օդանավակայանի հյուսիսային դարպասի մոտ՝ առավոտյան ժամը 11:00-ին: Դա 120-րդ ուսումնական թևի երկտեղանի T-2 ինքնաթիռ էր»,- հաղորդում է հեռուստաալիքը:


Նրա խոսքով՝ վթարին նախորդել է պայթյուն։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է մեկ սպա, նրա ճակատագիրն անհայտ է, և տեղեկություններ չկան, որ որևէ մեկը պարաշյուտով լքել է ինքնաթիռը։ Այժմ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250