Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սոբյանինի ընկերներն ու պատգամավորների երեխաները չեն պատժվել «մերկ երեկույթի» համար․ նոր մանրամասներ

Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սոբյանինի ընկերներն ու պատգամավորների երեխաները չեն պատժվել «մերկ երեկույթի» համար․ նոր մանրամասներ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընկերներն ու պատգամավորների երեխաները չեն պատժվել «մերկ երեկույթի» համար։ Այս մասին գրում է Московский Телеграф տելեգրամյան ալիքը։


«Վրդովված հայրենասերներն ու ուժայինները, չգիտես ինչու, ուշադրություն չեն դարձրել Օլգա Կարպուտին, որը երեկույթին ներկա էր մերկ հանդերձանքով։ Նա Capital Group-ի համասեփականատեր Պավել Տյոյի կինն է, ով Սոբյանինի սիրելի կառուցապատողն է: 


Նրանք «մոռացել են» նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի դստեր՝ Քսենյա Չիլինգարովայի մասին։


Ինչո՞ւ նրանք չեն չեղարկվում, չեն որոնվում, կայքերը կամ հաշիվները չեն արգելափակվում»,- գրել է տելեգրամյան ալիքը:


Ավելի վաղ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի կայքն արգելափակվել էր՝ «մերկ երեկույթին» մասնակցելու համար, ինչի համար Կիրկորովը նույնպես ներողություն է խնդրել։


Հիշեցնենք՝ բլոգեր Նաստյա Իվլեևան դեկտեմբերի 20-ին երեկույթ էր կազմակերպել ակումբում։ Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է կիսամերկ ներկայանային։ Միջոցառմանը ներկա են եղել Քսենիա Սոբչակը, Օլգա Օռլովան, Ֆիլիպ Կիրկորովը, Գլյուկոզան, Լոլիտա Միլյավսկայան, Օքսանա Սամոյլովան, ռեփեր Vacio-ն և Ջիգանը: Այնուհետեւ բլոգերին քննադատել են երեկույթի «անկեղծ» թեմատիկայի համար։ Իվլեեւան միջոցառման համար հրապարակավ ներողություն է խնդրել։











Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250