Պատահարներ

Սև ծովում ռուսական ականից նավ է պայթել. կան վիրավորներ

Mariam Z. 1 րոպե 178 դիտում
Սև ծովում ռուսական ականից  նավ է պայթել. կան վիրավորներ

Պանամայի դրոշի ներքո գտնվող քաղաքացիական նավը պայթեցվել է Սև ծովում ռուսական ռազմածովային ականի կողմից։ Նավը շարժվում էր դեպի Դանուբի նավահանգիստներից մեկը՝ հացահատիկ բեռնելու: Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանական ուժերը։


Նավը կորցրել է արագությունն ու կառավարումը, վերին տախտակամածում հրդեհ է բռնկվել։ 


Ծովային անվտանգության և որոնողափրկարարական ծառայության նավակները օգնություն են ցուցաբերել անձնակազմին և բժիշկներ բերել: Երկու նավաստիներ վիրավորվել են։


Նրանցից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, երկրորդ վիրավորը բուժաշխատողների ուղեկցությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250