Պատահարներ

Հունվարի 1-ի գիշերը 43-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է պատճառել կնոջը. մանրամասներ դեպքից

Julya 1,650 դիտում
Հունվարի 1-ի գիշերը 43-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է պատճառել կնոջը. մանրամասներ դեպքից

Հունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։


Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:


Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 4-ին 42-ամյա կնոջ ամուսինը ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառել կնոջը:


43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250