Հասարակություն

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կփակվեն Փարիզի շրջակայքի բոլոր օդանավակայանները

Adrine Nidelyan
Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կփակվեն Փարիզի շրջակայքի բոլոր օդանավակայանները

Հուլիսին Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Փարիզի շրջակայքի բոլոր օդանավակայանները փակ կլինեն։ Այս մասին հայտնում է AIR Live-ը։

Մարտի 5-ին Սենատի լսումների ժամանակ ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը պատմել է հուլիսի 26-ին Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության համար նախատեսված անվտանգության միջոցառումների մասին:

Ներքին գործերի նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ օդային տարածքը կփակվի Փարիզի շուրջ 150 կմ շառավղով։ «Բավական պատմական է, որ մենք ամբողջությամբ դադարեցնում ենք օդանավակայանի աշխատանքը», - ասել է Դարմանինը: Բացի այդ, արարողության ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով թռչելու են ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր։

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250