Հասարակություն

Օդանավակայանի տարածքում տաքսու վարորդները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ու ծեծել իրար

Edita
Օդանավակայանի տարածքում տաքսու վարորդները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ու ծեծել իրար

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց: Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը:


Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:


Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250