Հասարակություն

Ես վաղվանից անժամկետ նստացույց եմ սկսում. «Գոյի» դերասան

Mariam Z.
Ես վաղվանից անժամկետ նստացույց եմ սկսում. «Գոյի» դերասան

Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց: Այս մասին «Գոյ» թատրոնից դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Արզումանյանը:


«Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն:


Սա խոսում եմ վաղվա գործողության մասին, իսկ հաջորդ օրվա գործողության մասին կխոսենք վաղը: Մեր հավաքած ստորագրությունները կուղարկվեն և՛ վարչապետի աշխատակազմ, և՛ ԿԳՄՍ նախարարություն»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250