Քաղաքականություն

Մակրոնը հուսով է, որ G7-ի երկրները կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլարի օգնությունը

Adrine Nidelyan 155 դիտում
Մակրոնը հուսով է, որ G7-ի երկրները կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլարի օգնությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Մեծ յոթնյակի երկրները հունիսի կեսերին Իտալիայում կայանալիք գագաթնաժողովում կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու ծրագրերը։

«Մենք հուսով ենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կվերահաստատի Ուկրաինային 50 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու պարտավորությունը»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է Փարիզի և Վաշինգտոնի ընդհանուր մոտեցումը՝ Կիևին աջակցություն ցուցաբերել «այնքան երկար ժամանակ, որքան անհրաժեշտ է»:

Ֆրանսիայի նախագահն ակնկալում է, որ Ուկրաինային օգնության հետ կապված հարցերը կքննարկվեն հունիսին Շվեյցարիայում կայանալիք համաժողովում և հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250