Քաղաքականություն
«Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է». Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ
Adrine Nidelyan
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել մի խումբ քաղաքացիների հետ վաղ առավոտյան կայացած հերթական հեծանվային զբոսանքից։
Հրապարակմանը կից Փաշինյանը գրել է․ «Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն [email protected] էլ . հասցեով»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը կրկին վաղ առավոտյան հեծանվային զբոսանք էր անցկացրել քաղաքացիների հետ՝ սոցցանցերի իր էջերում տեղադրելով տեսանյութ ու լուսանկար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել
Adrine Nidelyan
Coca-Cola-ն 2022 թվականին հեռանալուց հետո Ռուսաստանում վերստին գրանցում է իր ապրանքային նշանները
Adrine Nidelyan
Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
Adrine Nidelyan
Ինչպես է Բայդենը շնորհավորել Թրամփի ծնունդը
Adrine Nidelyan