Քաղաքականություն
Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար փոխհատուցի. G7-ի հայտարարությունը
Adrine Nidelyan
Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային 486 միլիարդ դոլարի չափով հասցված վնասի համար: Այս մասին նշված է G7-ի երկրների հայտարարության մեջ։
Բացի այդ, G7 երկրները խոստանում են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի՝ հումքի և էներգառեսուրսների առևտրի եկամուտների վրա: Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մեծ յոթնյակի երկրների հայտարարության մեջ խոսվում է Ուկրաինային աջակցություն տրամադրելու մասին: Կիևը կշարունակի ստանալ ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն:
Բացի այդ, մինչև տարեվերջ Ուկրաինան կստանա 50 միլիարդ դոլարի վարկ, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել
Adrine Nidelyan
Coca-Cola-ն 2022 թվականին հեռանալուց հետո Ռուսաստանում վերստին գրանցում է իր ապրանքային նշանները
Adrine Nidelyan
Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
Adrine Nidelyan
Ինչպես է Բայդենը շնորհավորել Թրամփի ծնունդը
Adrine Nidelyan