Հասարակություն
14 ուխտավոր է մահացել Հաջի ժամանակ. Սաուդյան Արաբիայում զոհերի թիվը կարող է աճել
Julya
Սաուդյան Արաբիայում Հաջի ուխտագնացության ժամանակ սաստիկ շոգի պատճառով Հորդանանի 14 քաղաքացի է մահացել, ևս 17-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։
Ենթադրվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկում զանգվածային ուխտագնացության ժամանակ զոհերի թիվը կարող է աճել։ Միաժամանակ Իրանի Կարմիր մահիկը հաստատել է հինգ իրանցի ուխտավորի մահը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են նրանք մահացել։
Նշենք, որ Հաջը՝ կրոնական ծեսը, աշխարհի ամենամեծ զանգվածային հավաքներից մեկն է և պարտադիր է բոլոր մուսուլմանների համար: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների տվյալներով՝ այս տարի ուխտագնացությանը կմասնակցի ավելի քան 1,8 միլիոն մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Julya
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Julya
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Julya
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր․ հարկադիր
Julya