Հասարակություն

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս 12-օրյա պատերազմի նահատակներին

Lilit T. 130 դիտում

Թեհրանում այսօր հրաժեշտ են տալիս Դիմադրության ավելի քան 60 նահատակներին որոնց թվում են հրամանատարներ, գիտնականներ, կանայք ու երեխաներ։ Նահատակների հրաժեշտի արարողությունը մեկնարկել է Հեղափոխության հրապարակից և հասել Ազատության հրապարակ, դառնալով իմպերիալիզմի դեմ պայքարում իրանցիների միասնության խորհրդանիշ։


Իրանի նախագահը մասնակցել է Սիոնիստական ռեժիմի հարձակման զոհերի հուղարկավորության արարողությանը:  


Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ մուհարրամ ամսվա երկրորդ օրն Իրանի մայրաքաղաքում ընթանում է մի արարողություն, որը հավերժ կմնա ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Հրաժեշտի արարողությունը մեկնարկել է ժամեր առաջ՝ մեծ թվով իրանցիների մասնակցությամբ: 


Արարողությունը մեկնարկել է Թեհրանի համալսարանի գլխավոր մուտքի մոտից։ Վայր, որն իրանցի երիտասարդների համար տարիներ շարունակ եղել է ապստամբությունների մեկնակետը, նահատակներին հրաժեշտ տալու վայրը և վեհ գաղափարների օրրանը։ Այսօր Իրանի զավակները՝ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներն ու ծերերը, սգավոր, բայց հպարտ սրտերով եկել են Ազատության հրապարակ՝ հրաժեշտ տալու նահատակներին։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250