Հասարակություն

Երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը ազատ է արձակվել

Marine 533 դիտում
Երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը ազատ է արձակվել

3 ամսով կալանավորված երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը ազատ է արձակվել։ Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։


Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ 


Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250