10:00 Լուրերը մեկ տողով. Իրան-ԱՄՆ բանակցությունների տապալումից մինչև Սամվել Կարապետյանի սենսացիոն հայտարարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հանրապետության ողջ տարածքում սպասվում են առատ տեղումներ ձյան ու անձրևի տեսքով և օդի ջերմաստիճանի անկում 5-7 աստիճանով։
•Ազատության հրապարակում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցել է շուրջ 12,500 քաղաքացի։
•Սամվել Կարապետյանը բիզնեսի կառավարումը հանձնում է զավակներին՝ հայտարարելով քաղաքականությամբ երկրի ապագան փոխելու մտադրության մասին։
•Վարչապետի աշխատակազմից քննադատել են Սամվել Կարապետյանի տեսաուղերձները՝ դրանք անվանելով արհեստական բանականությամբ ստեղծված։
•Իսլամաբադում կայացած ԱՄՆ-Իրան 24-ժամյա բանակցությունների ընթացքում կողմերը չեն կարողացել հասնել վերջնական համաձայնության։
•Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են միջուկային հարցերն ու պատժամիջոցները, սակայն էական տարաձայնությունները պահպանվել են։
•Ջեյ Դի Վենսը հայտարարել է բանակցությունների անարդյունք ավարտի մասին՝ նշելով, որ Իրանը մերժել է ամերիկյան կողմի առաջարկները։
•Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Խորվաթիայում նվաճել է իր երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն աշխարհի գավաթի խաղարկությունում։