Պատահարներ

Հաիթիում հրմշտոցի հետևանքով 30 մարդ է զոհվել

Ani S.
Հաիթիում հրմշտոցի հետևանքով 30 մարդ է զոհվել

Հաիթիի հյուսիսում գտնվող հայտնի զբոսաշրջային վայրում մարդկանց կուտակումից առաջացած ճնշման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Տեղեկությունը փոխանցվել է փրկարար ծառայությունների աղբյուրներին հղումով։ 

Միջադեպը տեղի է ունեցել Լաֆերիեր ամրոցի տարածքում, որը համարվում է երկրի առավել այցելվող տեսարժան վայրերից մեկը։ Ըստ առկա տվյալների՝ դեպքը գրանցվել է շաբաթ օրը։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ամենամյա տոնակատարությունների ընթացքում՝ ամրոցի մուտքի հատվածում, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել։ Լաֆերիեր ամրոցը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և հնարավոր տուժածների ճշգրիտ թիվը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250