Քաղաքականություն

Կարապետյանի` 14 անգամ կրկնած «ուժեղ»-ը կապվում է միայն ՌԴ-ի հետ. Արամ Սարգսյան

Ani S.
Կարապետյանի` 14 անգամ կրկնած «ուժեղ»-ը կապվում է միայն ՌԴ-ի հետ. Արամ Սարգսյան

«Վլադիմիր Պուտինին զայրացնել պետք չէ...

Սամվել Կարապետյանի՝ նախապես այդքան գովազդված ելույթը չափից ավելի պարզունակ էր, կատարումն էլ՝ վատը, եթե չասեմ՝ շատ վատը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ամբողջ ելույթը «ուժեղ» բառի կրկնությունն էր՝ ուժեղ տնտեսություն, ուժեղ խաղաղություն, ուժեղ բանակ...

Ուժեղին հասնելու ճանապարհն էլ, ըստ պարոն Կարապետյանի կամ ելույթը գրողի, մեկն է՝ հարաբերությունները լավացնել Մոսկվայի հետ, Վաշինգտոնի հետ, Լոնդոնի հետ, Պեկինի հետ...

Ինչու Լոնդոնի և ոչ Փարիզի․ որովհետև Ֆրանսիայում Սամվել Կարապետյանը դատվում է։ Ֆրանսիան ԵՄ անդամ է, ՌԴ-ն էլ ԵՄ-ի հետ խնդիրներ ունի, հետևաբար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զայրացնել պետք չէ, Եվրոպական միության հետ հարաբերությունները լավացնել պետք չէ, ԵԱՏՄ-ն ամենահարմար տեղն է, ինչպես պնդում են ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը և ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան։ Ստացվում է՝ «ուժեղ» լինելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չզայրացնելու մեջ է։

Վաշինգտոնի և Լոնդոնի հետ ՀՀ հարաբերություններն այս պահին լավ են, և պարոն Կարապետյանը չի կարող իր ձևով դրանք ավելի լավը դարձնել՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, քան գործող իշխանության պարագայում է։ Առավել ևս, որ ԱՄՆ-ում Սամվել Կարապետյան գործարարը գտնվում է այսպես կոչված «Կրեմլյան ռեպորտ» ցուցակում՝ Պուտինի ստվերային փողերի լվացման հետ կապված։

Պեկինը ինքն է որոշում՝ ում հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, և բանակցողի անձը նշանակություն չունի։ Իսկ Չինաստանի համար այս փուլում ավելի նախընտրելի է Ադրբեջանը, ինչը ապացուցվեց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Չինաստանը վետո կիրառեց պատերազմի դադարեցման հարցում։

Հետևաբար, Սամվել Կարապետյանի կողմից 14 անգամ կրկնված «ուժեղ» բառը կապվում է միայն և բացառապես ՌԴ-ի հետ, որտեղ էլ նրան ոչ թե ուժեղ ու գործոն են դիտարկում, այլ գործիք, որն էլ ռուսները, որպես կանոն, օգտագործելուց հետո հանձնում են՝ ինչպես հանձնեցին Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը, Բաշար Ալ-Ասադին և այլն։ Օրինակները շատ են...»,- գրել է Սարսգսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250