Քաղաքականություն
«Ժամանակ». Խցանումներից խուսափելու ելքը
WRed
1 րոպե
417 դիտում
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետևանքով առաջացող խցանումներից խուսափելն է:
Գաղտնիք չէ, որ պատահարների հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչև ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում:
Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդներն իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետևանքները և ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խաղաղությո՞ւն, թե պատերազմ․ Հայաստանի ներքաղաքական պայքարը և Մերձավոր Արևելքի լարվածությունը
1 րոպե
40
Դեռ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» տրամաբանության մե՞ջ է․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
1 րոպե
11
Սա բարոյականության, էթիկայի խնդիր է․ եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան
1 րոպե
15
Ադրբեջանի ակնկալիքը՝ Իրանից․ Բայրամովը մանրամասնում է
1 րոպե
130