Պատահարներ

Մոսկվայում սպանել են բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին

WRed 793 դիտում
Մոսկվայում սպանել են բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին

Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։ 

«Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ «ԳՔՎ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի կրում») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովյան պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որոնցից նա մահացել է պատահարի վայրում»,- տեղեկացրել է ԳՔՎ ներկայացուցիչը։ Իրականացվում է քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործությանը մասնակից անձի կալանավորմանը։ 

Բաց աղբյուրների տվյալներով՝ 40-ամյա Աշոտ Բոլյանը  Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։ Գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250