Պատահարներ

Վարորդը ղեկին քնել է ու վթարի ենթարկվել. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

WRed 301 դիտում
Վարորդը ղեկին քնել է ու վթարի ենթարկվել. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Միսակ Գասպարյանը իր վարած BMW մակնիշի 34 QF 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Թե՛ դեպքի վայրում հավաքվածները, թե՛ վարորդը ասում էին, որ առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վարորդը նշում էր նաև, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքն էլ չի զգացել, թե ինչպես է մեքենան վարելիս աչքը կպել: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250