Քաղաքականություն
Որոշակի թյուրընկալում է առաջացել «Գոլդեն Փելես»-ի շենքի հետ կապված. ԱՆ խոսնակ
WRed
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել:
«Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։
Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։
Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։
Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,- գրել է նա։