Հասարակություն

Նոր մանրամասներ Էդմոն Մարուքյանի վարորդի մասնակցությամբ միջադեպից. վեճի մասնակիցներն այսօր հանդիպել են. Armlur

WRed
Նոր մանրամասներ Էդմոն Մարուքյանի վարորդի մասնակցությամբ միջադեպից. վեճի մասնակիցներն այսօր հանդիպել են. Armlur

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդի եւ ինչ-որ մի քաղաքացու միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Մարուքյանի վարորդը ճանապարհ էր ուզել դիմացի վարորդից, որը չէր տվել, ինչի հետեւանքով վիճաբանություն էր սկսկվել: ԼՀԿ-ն երեկ պարզաբանել ու նաեւ լուսանկարներ էր հրապարակել Մարուքյանի վարորդի հետ կապված ու հայտարարել որ վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Վարորդը դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին:

ԼՀԿ-ի ներկայացրած նկարներում տեսանելի էին նաեւ Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները: Ըստ ընդդիմադիր կուսակցության տարածած հաղորդագրության, Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին: Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր առավոտյան երկու վարորդները ներկայացել են դատաբժշկական փորձաքննության: Կայքի տեղեկություններով, վարորոդներն այնտեղ միմյանց հանդիպել են: Դատաբժիշկն արձանագրել է այն վնասվածքները, որոնք երկու վարորդների մոտ առկա է ու նրանք հեռացել են: Բայց, թե իրականում ինչ կպարզի դատաբժիշկը, դեռեւս վաղ է ասելը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250