Քաղաքականություն
Բերդավանում հայտնված ադրբեջանցին կալանավորվել է
WRed
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է։ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ պետական սահմանն օրերս ապօրինի հատած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
WRed
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
WRed
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
WRed
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
WRed