Պատահարներ
Կասկադյորական վթար Աշտարակի խճուղում. BMW-X5-ը բախվել է երկաթե ցանկապատին, բարձրությունից ընկել ու շրջվել
Unknown
Երեւանում, երեկ, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է 4 կգ «հերոին», 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց. կասկածյալներից մեկն իրանցի է
Unknown
Ն.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը մեղադրվում է կաշառքի գործով
Unknown
Կապանում հանք իջանցքը ընկնելու հետևանքով մահացել է 26-ամյա երիտասարդ
Unknown
Ջաբրայիլում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Unknown