Պատահարներ
Հրդեհ Նոր Խարբերդում. Ամառանոցի տանիքն ամբողջությամբ այրվել է
Adrine Nidelyan
Հունիսի 10-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական միավորման 4-րդ փողոցում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունիսի 11-ին, ժամը 00։06-ին։ Այրվել է ամառանոցի տանիքը (մոտ 150 քմ)։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Adrine Nidelyan
Հրդեհ Անտառային փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Adrine Nidelyan
ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց մահվան ելքով ավտովթարից
Adrine Nidelyan
Արտակարգ դեպք՝ Երևանում. Nissan-ը բախվել է տրոլեյբուսին
Adrine Nidelyan